09:06  ,  2 սեպտեմբերի, 2026

Արման Ծառուկյան․ Առայժմ չեմ ցանկանում ռեւանշ անցկացնել Մախաչեւի հետ

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) հույս ունի նվաճել տիտղոսը իր քաշային կարգում եւ 5 անգամ պաշտպանել գոտին։

«Առայժմ չեմ ցանկանում ռեւանշ անցկացնել Մախաչեւի հետ։ Դա տեղի կունենա այն բանից հետո, երբ առնվազն 5 անգամ կպաշտպանեմ գոտին թեթեւ քաշային կարգում, որպեսզի գերազանցեմ նրա ռեկորդը։ Մախաչեւը չորս անգամ է պաշտպանել։ Ես ցանկանում եմ 5 անգամ, հետո կավարտեմ կարիերաս կամ կտեղափոխվեմ կիսամիջին քաշային կարգ»,- ասել է Ծառուկյանը UFC-ի Deep Water փոդքասթում։

Սեպտեմբերի 19-ին Արման Ծառուկյանը Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարում կմենամարտի բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետո։

Արման Ծառուկյանը MMA-ում տարել է 23 հաղթանակ, կրել 3 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում