09:06 2 սեպտեմբերի, 2026Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) հույս ունի նվաճել տիտղոսը իր քաշային կարգում եւ 5 անգամ պաշտպանել գոտին։
«Առայժմ չեմ ցանկանում ռեւանշ անցկացնել Մախաչեւի հետ։ Դա տեղի կունենա այն բանից հետո, երբ առնվազն 5 անգամ կպաշտպանեմ գոտին թեթեւ քաշային կարգում, որպեսզի գերազանցեմ նրա ռեկորդը։ Մախաչեւը չորս անգամ է պաշտպանել։ Ես ցանկանում եմ 5 անգամ, հետո կավարտեմ կարիերաս կամ կտեղափոխվեմ կիսամիջին քաշային կարգ»,- ասել է Ծառուկյանը UFC-ի Deep Water փոդքասթում։
Սեպտեմբերի 19-ին Արման Ծառուկյանը Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարում կմենամարտի բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետո։
Արման Ծառուկյանը MMA-ում տարել է 23 հաղթանակ, կրել 3 պարտություն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.