Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» 33-ամյա կենտրոնական պաշտպան սոցիալական ցանցերում արված գրառումով հայտնել է Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Մտորումներից հետո որոշեցի, որ ազգային թիմում կարիերաս ավարտելու եւ երիտասարդ սերնդի համար ճանապարհ բացելու ժամանակն է։ 2014 թվականին Գերմանիայի հավաքականի խաղաշապիկն առաջին անգամ հագնելիս նույնիսկ համարձակ երազանքներում չէի կարող պատկերացնել, որ կանցկացնեմ 86 միջազգային հանդիպում։
Թեեւ չկարողացանք նվաճել գլխավոր տիտղոսը եւ ստիպված եղանք վերապրել մի քանի ցավագին պարտություններ, բայց սա անհավանական առանձնահատուկ գլուխ էր, որն ընդմիշտ ձեւավորել է ինձ։
Շնորհակալ եմ բոլոր թիմակիցներիս եւ մարզիչներ Յոահիմ Լյովին, Հանսի Ֆլիկին եւ Յուլիան Նագելսմանին, որոնք ուղեկցել են ինձ Գերմանիայի հավաքականում։ Շնորհակալ եմ նաեւ երիտասարդական հավաքականների մարզիչ Հորստ Գրուբեշին։
Հիմա կկենտրոնանամ ակումբային կարիերայիս վրա»,- գրել է Ռյուդիգերը, որի հայրը Սիերա Լեոնեից է։
Ռյուդիգերը 2022 թվականին է Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել «Ռեալ»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:07 , 1 սեպտեմբերի
19:17 , 1 սեպտեմբերի
19:10 , 1 սեպտեմբերի
18:11 , 1 սեպտեմբերի
17:42 , 1 սեպտեմբերի
17:07 , 1 սեպտեմբերի
16:45 , 1 սեպտեմբերի
16:14 , 1 սեպտեմբերի
15:09 , 1 սեպտեմբերի
14:03 , 1 սեպտեմբերի