21:16  ,  1 սեպտեմբերի, 2026

Խուլիան Ալվարեսը հրաժարվել է տեղափոխվել «Արսենալ»

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը հրաժարվել է տեղափոխվել Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալ», որը հետաքրքրված է նրա ծառայություններով, հաղորդում է Goal.com–ը։

Խուլիան Ալվարեսը կշարունակի հանդես գալ «Աթլետիկոյում»։ Նա ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայում», սակայն «Աթլետիկոյի» ղեկավարությունը մերժել է կատալոնական ակումբի առաջարկը՝ չցանկանալով ուժեղացնել անմիջական մրցակցին։

Անցած մրցաշրջանում Խուլիան Ալվարեսը մադրիդյան թիմի կազմում մասնակցել է 49 հանդիպման, խփել է 20 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English