20:43 1 սեպտեմբերի, 2026Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը կատալոնական ակումբում 91 տարվա վաղեմության ռեկորդ է գերազանցել՝ հիմնական թիմում 50 գոլի ցուցանիշին հասնելով 19 տարեկան եւ 49 օրականում։
«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Խոսեպ Էսկոլան 1935 թվականին 50 գոլի ցուցանիշին հասել էր 20 տարեկան եւ 356 օրականում։
Այդ ռեկորդին Լամին Յամալից առաջ ամենամոտն էր եղել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը «Բարսելոնայում» 50 գոլի նշաձողին հասել էր 21 տարեկան եւ 120 օրականում։
Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Բարսելոնան» 5։2 հաշվով հաղթել է «Ռայո Վալիեկանոյին», Լամին Յամալը դարձել է դուբլի հեղինակ։
«Բարսելոնան» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.