18:11 1 սեպտեմբերի, 2026Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է 29-ամյա բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի տեղափոխությունն Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալից»։
«Գաբրիելն առաջատար հարձակվողներից է։ Նա շատ բան կարող է տալ մեր թիմին։ Գաբրիելը վերադարձել է վնասվածքից հետո։ Կարծում եմ՝ հիմա նա լավ մարզավիճակում է։ Արդեն խոսել եմ նրա հետ։ Ես հավանում եմ Ժեզուսի խաղաոճը։ Նա համապատասխանում է «Բարսելոնայի» խաղաոճին։ Սա հրաշալի ձեռքբերում է։ Մարզական տնօրեն Դեկուն կատարել է ֆանտաստիկ աշխատանք»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Marca-ն։
Ժեզուսի տրանսֆերի համար «Բարսելոնան» վճարել է 10 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Ժեզուսն «Արսենալի» հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.