Խառը մարտարվեստների (ММА) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) պատմել է, թե ինչու է պատրաստվում մենամարտերի և՛ Ռուսաստանում, և՛ ԱՄՆ-ում։
«Ես շատ եմ աշխատում իմ ազատ ոճի ըմբշամարտի և բռնցքամարտի վրա, իսկ Հայաստանում և Ռուսաստանում ազատ ոճի ըմբշամարտը լավն է։ Բայց ԱՄՆ-ում ավելի շատ մարտիկներ կան, որոնց հետ կարելի է պատրաստվելիս մենամարտել։ Այստեղ գրեփլինգն ավելի լավն է, քան Ռուսաստանում», - ասել է Ծառուկյանը Deep Waters հաղորդման եթերում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ծառուկյանը Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարում մենամարտելու է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ։
Ծառուկյանը ММА-ում ունի 23 հաղթանակ եւ 3 պարտություն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:30 , 17 հոկտեմբերի
23:05 , 16 հոկտեմբերի
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի
09:12 , 16 հոկտեմբերի