16:14 1 սեպտեմբերի, 2026Խառը մարտարվեստների (ММА) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) պատմել է, թե ինչու է պատրաստվում մենամարտերի և՛ Ռուսաստանում, և՛ ԱՄՆ-ում։
«Ես շատ եմ աշխատում իմ ազատ ոճի ըմբշամարտի և բռնցքամարտի վրա, իսկ Հայաստանում և Ռուսաստանում ազատ ոճի ըմբշամարտը լավն է։ Բայց ԱՄՆ-ում ավելի շատ մարտիկներ կան, որոնց հետ կարելի է պատրաստվելիս մենամարտել։ Այստեղ գրեփլինգն ավելի լավն է, քան Ռուսաստանում», - ասել է Ծառուկյանը Deep Waters հաղորդման եթերում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ծառուկյանը Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարում մենամարտելու է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ։
Ծառուկյանը ММА-ում ունի 23 հաղթանակ եւ 3 պարտություն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.