20-ամյա իսպանացի հարձակվող Մարկ Գիու Պասը Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվեց «ՌԲ Լայպցիգ», հաղորդում է գերմանական ակումբի կայքը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2031 թվական։
Տրանսֆերի գումարը կազմել է 16 միլիոն եվրո։
Նա 2024-ին «Բարսելոնայից» էր տեղափոխվել «Չելսի», որի կազմում մասնակցել է 29 հանդիպման, խփել է 8 գոլ։
Անցած մրցաշրջանում Մարկ Գիու Պասը վարձակալությամբ հանդես էր գալիս «Սանդերլենդում»։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:14 , 1 սեպտեմբերի
12:47 , 1 սեպտեմբերի
12:05 , 1 սեպտեմբերի
11:12 , 1 սեպտեմբերի
10:35 , 1 սեպտեմբերի
10:03 , 1 սեպտեմբերի
09:35 , 1 սեպտեմբերի
09:06 , 1 սեպտեմբերի 
01:59 , 1 սեպտեմբերի 
01:30 , 1 սեպտեմբերի