13:14 1 սեպտեմբերի, 202620-ամյա իսպանացի հարձակվող Մարկ Գիու Պասը Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվեց «ՌԲ Լայպցիգ», հաղորդում է գերմանական ակումբի կայքը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2031 թվական։
Տրանսֆերի գումարը կազմել է 16 միլիոն եվրո։
Նա 2024-ին «Բարսելոնայից» էր տեղափոխվել «Չելսի», որի կազմում մասնակցել է 29 հանդիպման, խփել է 8 գոլ։
Անցած մրցաշրջանում Մարկ Գիու Պասը վարձակալությամբ հանդես էր գալիս «Սանդերլենդում»։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.