12:47  ,  1 սեպտեմբերի, 2026

Միկել Արտետան կրկնեց Մարկ Հյուզի նվաճումը Պրեմիեր լիգայում

Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան 250-րդ հանդիպումն անցկացրեց Պրեմիեր լիգայում գլխավոր մարզիչի կարգավիճակում։ «Արսենալը» 1:0 հաշվով հաղթեց «Աստոն Վիլային»։

Արտետան 284 հանդիպում էլ ֆուտբոլիստի կարգավիճակում է անցկացրել Պրեմիեր լիգայում։

Ուելսցի Մարկ Հյուզից հետո նա երկրորդն է, ով առնվազն 250 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում ե՛ւ ֆուտբոլիստի, ե՛ւ մարզիչի կարգավիճակում։

Մարկ Հյուզը Պրեմիեր լիգայում մասնակցել է 297 հանդիպման, 466 խաղում էլ եղել է գլխավոր մարզիչի կարգավիճակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news