12:47 1 սեպտեմբերի, 2026Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան 250-րդ հանդիպումն անցկացրեց Պրեմիեր լիգայում գլխավոր մարզիչի կարգավիճակում։ «Արսենալը» 1:0 հաշվով հաղթեց «Աստոն Վիլային»։
Արտետան 284 հանդիպում էլ ֆուտբոլիստի կարգավիճակում է անցկացրել Պրեմիեր լիգայում։
Ուելսցի Մարկ Հյուզից հետո նա երկրորդն է, ով առնվազն 250 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում ե՛ւ ֆուտբոլիստի, ե՛ւ մարզիչի կարգավիճակում։
Մարկ Հյուզը Պրեմիեր լիգայում մասնակցել է 297 հանդիպման, 466 խաղում էլ եղել է գլխավոր մարզիչի կարգավիճակում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.