10:03  ,  1 սեպտեմբերի, 2026

US Open. Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի 50-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 59-րդ ռակեը, արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագայի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:0, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 35 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի եւ ավստրալացի Ռինկի Հիձիկատայի դիմակայության հաղթողը։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news