Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը դրվատանքով է խոսել ազգային թիմի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Հենրիխ Մխիթարյանն օրինակելի է մեր ֆուտբոլիստների եւ բոլորիս համար․ այն, թե ինչպիսի մարդ է եւ ֆուտբոլիստ նա՝ հպարտություն է առաջացնում։ Շատերը զարմանում են, որ Հենրիխը մինչեւ հիմա խաղում է այսպիսի բարձր մակարդակի վրա, բայց ես չեմ զարմանում։
Մխիթարյանին գիտեմ 14-15 տարեկանից, ամեն ինչ տեսել եմ։ Նա այնպիսի կենսակերպ է վարում, այնպես է վերաբերվում ֆուտբոլին, որ նրա լավ մարզավիճակը նույնիսկ 37 տարեկանում անակնկալ չէ։
Որպես մարզիչ՝ ես իմ խաղացողներին շատ եմ պատմել Մխիթարյանի մասին։ Նրա օրինակը դաստիարակում է ֆուտբոլիստներին»,- պատմել է Եղիշե Մելիքյանը Championat.com-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելուց հետո Եղիշե Մելիքյանը փորձել էր Մխիթարյանին վերադարձնել ազգային թիմ, սակայն ապարդյուն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի 
14:38 , 14 նոյեմբերի 
12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի