ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» (ԱՄՆ) 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ինստագրամյան հրապարակումով հայտարարել է Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Աշխարհի առաջնության եզրափակիչից հետո անցած այսքան ժամանակից և երկար մտորումներից հետո ցանկանում եմ հայտարարել, որ ավարտում եմ կարիերաս ազգային հավաքականում… Այս որոշումը ցավ է պատճառել ինձ և շարունակում է ցավ պատճառել, բայց հասկանում եմ, որ հիմա ամենահարմար ժամանակն է։
Երդվում եմ, որ միշտ տվել եմ իմ ամբողջ ուժը՝ ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ։ Ես միշտ պայքարել եմ և տվել եմ իմ ամբողջ ուժը այս մարզաշապիկի համար, որպեսզի ձեզ ուրախություն պարգևեմ և ֆուտբոլի միջոցով՝ հպարտանաք, որ արգենտինացի եք։
Շատ քիչ ժամանակ է մնում։ Գլուխներն ավարտվում են, և սա շատ ցավոտ է։ Ես սիրել եմ և միշտ կսիրեմ ազգային հավաքականում անցկացրած ժամանակը։ Ես տվել եմ բոլոր ուժերս։ Ես այլևս ոչինչ չունեմ տալու։ Եվ կան հիանալի երիտասարդներ, որոնք գալիս են ինձանից հետո եւ արժանի են լինել հավաքականում։
Շնորհակալ եմ ամբողջ սիրո համար, որ տվել եք ինձ վերջին 20 տարիների ընթացքում։ Ես շատ կկարոտեմ դա։ Հիմա ես կլինեմ ձեզանից մեկը, կաջակցեմ ձեզ և կոգևորեմ ձեզ տրիբունաներից՝ թե՛ լավ, թե՛ դժվարին պահերին։ Շնորհակալություն եմ հայտնում իմ ընտանիքին, որ միշտ կողքիս են եղել, որ ուղեկցել են ինձ այս գեղեցիկ, բայց դժվար ճանապարհորդության ընթացքում։ Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուր մարզչին, թիմակցին և մենեջերին, որոնց հետ բախտ եմ ունեցել կիսել այն։ Ես ինձ հետ տանում եմ անմոռանալի հիշողություններ և պահեր։
Ես հեռանում եմ հոգեկան հանգստության և հպարտության զգացումով, որ քեզ և իմ թիմակիցներին հեքիաթային պահեր պարգևեցի։ Անհավանական էր սա ձեզ հետ ապրելը։ Ես սիրում եմ ձեզ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ։ Առա՛ջ, Արգենտինա։
Այս խոսքերը գրել եմ հուլիսի 21-ին՝ աշխարհի առաջնության եզրափակիչից երկու օր անց։ Այսօր, հորս հետ կատարվածից հետո, ես ավելի համոզված եմ դրանում, քան նախկինում», - գրել է Մեսին։
Մեսին ազգային թիմում էր խաղում 2005 թվականից։ Մեսին Արգենտինայի հավաքականի հետ դարձել է 2022թ. աշխարհի չեմպիոն, 2014 եւ 2026 թվականների աշխարհի փոխչեմպիոն, Ամերիկայի կրկնակի գավաթակիր (2021, 2024), 2008թ. Օլիմպիական խաղերի չեմպիոն։
Արգենտինայի հավաքականում Մեսին մասնակցել է 207 հանդիպման, խփել 125 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:02 , 31 օգոստոսի 
20:01 , 31 օգոստոսի
19:25 , 31 օգոստոսի
19:19 , 31 օգոստոսի
19:11 , 31 օգոստոսի
18:35 , 31 օգոստոսի 
18:01 , 31 օգոստոսի 
17:02 , 31 օգոստոսի
16:20 , 31 օգոստոսի
15:32 , 31 օգոստոսի