Պլատինի․ Ես «Ոսկե գնդակը» կշնորհեի Կվարացխելիային

14:05   31 օգոստոսի, 2026

«Ոսկե գնդակի» եռակի գավաթակիր, Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ՈՒԵՖԱ նախկին նախագահ Միշել Պլատինին նշել է 2026թ․ «Ոսկե գնդակի» ֆավորիտներին։

«Հիմա դժվար է կանխատեսել «Ոսկե գնդակի» հաղթողի Մեսիի եւ Ռոնալդուի դարաշրջանից հետո։ «Ոսկե գնդակը» դարձել է ավելի բաց, ինչը մենք տեսանք անցած տարի։

Ֆավորիտների ցուցակում ամենաարդյունավետը Կիլիան Մբապեն է։ Տեսանք, որ Ռոդրին շատ կարեւոր է Իսպանիայի հավաքականի համար, նա հրաշալի խաղաց աշխարհի առաջնությունում։ Ամենատաղանդավորը Լամին Յամալն է։ Ֆաբիան Ռուիսը նվաճել է բոլոր տիտղոսները։

Բայց ես կնախընտրեի Խվիչա Կվարացխելիային։ Նա ՊՍԺ-ի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Ես մրցանակը նրան կշնորհեի։ Բայց չեմ ասում, որ Խվիչան ֆավորիտ է։ 4-5 խաղացող արժանի է այս տարի մրցանակին»,- Պլատինիի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։

«Ոսկե գնդակի» 70-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.