13:01  ,  31 օգոստոսի, 2026

«Չելսին» 47 միլիոն եվրոյով կգնի Իտալիայի հավաքականի 18-ամյա պաշտպանին

Լոնդոնի «Չելսին» 40 միլիոն ֆունտ ստերլինգով (47 միլիոն եվրո) կգնի Իտալիայի հավաքականը ներկայացնող 18-ամյա նիգերիացի պաշտպան Օնեստ Ահանորին, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անգլիական ակումբն արդեն համաձայնության է հասել Բերգամոյի «Ատալանտայի» հետ։ Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2027թ․ հունիսին։ Այս մրցաշրջանում Օնեստ Ահանորը վարձակալությամբ հանդես կգա լոնդոնյան «Քրիսթալ Փելասում»։

Transfermarkt-ը Օնեստ Ահանորի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում