22:02  ,  30 օգոստոսի, 2026

«Նոան» ուժեղ էր «Արարատից», «Գանձասարը»՝ ԲԿՄԱ-ից (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրում փոխչեմպիոն «Նոան» հյուրընկալեց «Արարատին» եւ հաղթեց 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան։ Աչքի ընկան նաեւ կիսապաշտպան Գոռ Մանվելյանն ու հարձակվող Զավեն Խուդավերդյանը։

«Նոան» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Արարատը» 3 միավորով 10-րդն է։

«Գանձասարն» ընդունեց ԲԿՄԱ-ին եւ պարտվեց 0:3 հաշվով։

Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Նոա» - «Արարատ»` 4:0

Հելդեր Ֆերեյրա, 20, 31, Գոռ Մանվելյան, 45+3, Զավեն Խուդավերդյան, 68

«Գանձասար» - ԲԿՄԱ՝ 0:3

Պողոս Քրմզյան, 66, Դավիթ Հարությունյան, 73, Նարեկ Հովհաննիսյան, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում