11:51  ,  30 օգոստոսի, 2026

Մեսին 4 գոլ է խփել, 2-ը՝ տուգանայինից (տեսանյութ)

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում չեմպիոն «Ինտեր Մայամին» ընդունել է կանադական «Կլյոբ դե Ֆուտ Մոնրեալին» եւ հաղթել է 7:1 հաշվով։

Չորս գոլ է խփել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որն աչքի է ընկել 40-րդ, 52-րդ, 83-րդ եւ ավելացված 6-րդ րոպեին։ Նա երկու գոլը խփել է տուգանայինից։

Մեսին կարիերայում 8-րդ անգամ մեկ խաղում չորս գոլ խփեց, ամերիկյան թիմում՝ առաջին անգամ։

ՄԼՍ-ում առաջին գոլն է խփել «Ինտեր Մայամիի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն։

ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում Մեսին խփել է 18 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

ՄԼՍ, կանոնավոր առաջնություն

«Ինտեր Մայամի» - «Կլյոբ դե Ֆուտ Մոնրեալ»՝ 7:1

Կազեմիրո, 20, Մեսի, 40, 52, 83, 90+6, Լուիս Սուարես, 80, Ալեքսանդր Շոու, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print