11:51 30 օգոստոսի, 2026ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում չեմպիոն «Ինտեր Մայամին» ընդունել է կանադական «Կլյոբ դե Ֆուտ Մոնրեալին» եւ հաղթել է 7:1 հաշվով։
Չորս գոլ է խփել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որն աչքի է ընկել 40-րդ, 52-րդ, 83-րդ եւ ավելացված 6-րդ րոպեին։ Նա երկու գոլը խփել է տուգանայինից։
Մեսին կարիերայում 8-րդ անգամ մեկ խաղում չորս գոլ խփեց, ամերիկյան թիմում՝ առաջին անգամ։
ՄԼՍ-ում առաջին գոլն է խփել «Ինտեր Մայամիի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն։
ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում Մեսին խփել է 18 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։
ՄԼՍ, կանոնավոր առաջնություն
«Ինտեր Մայամի» - «Կլյոբ դե Ֆուտ Մոնրեալ»՝ 7:1
Կազեմիրո, 20, Մեսի, 40, 52, 83, 90+6, Լուիս Սուարես, 80, Ալեքսանդր Շոու, 90
PÓKER DE LEO MESSI! pic.twitter.com/ORBlE7ujXN
— Inter Miami CF (@InterMiamiCF) August 30, 2026
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.