Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքները։
«Վստահ եմ, որ մեզ սպասվում է Լիգայի հիանալի փուլ, թեեւ նոր ձևաչափով ինտրիգը պահպանվում է մինչև վերջին տուրը, և մինչեւ վերջին պահը դու չես կարող վստահ լինել, թե կանցնես հաջորդ փուլ։
Մենք միշտ հավակնոտ ենք. սպորտում այլ կերպ չի կարելի։ Բայց հավակնությունները չեն նշանակում ամբարտավանություն։ «Ինտերը» վերջին տարիներին կարեւոր ճանապարհ է անցել, և մեր պարտականությունն է տալ 100%-ը և հարգել այսպիսի մեծ ակումբի պատմությունը։
Միևնույն ժամանակ, մենք ունենք երազելու իրավունք։ Երբ երազանքները դառնում են իրականություն, դա մեզ նման մարդկանց շնորհիվ է, ովքեր պատրաստ են գործողել»,- Մարոտայի խոսքը մեջբերում է «Ինտերի» պաշտոնական կայքը։
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում «Ինտերը» կմրցի «Լիվերպուլի», «Ռեալ Մադրիդի», «Բրյուգեի», «Բորուսիա Դորտմունդի», «Շախտյորի», «Ֆեյենորդի», «Շտուտգարտի» և «Սլովան Բրատիսլավայի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի