01:02  ,  28 օգոստոսի, 2026

«Բարսելոնային» հաղթանակ բերեցին Ռաֆինյայի եւ Ֆերմին Լոպեսի գոլերը (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց Բիլբաոյի «Աթլետիկին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով (տեսանյութ

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից 37-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ 82-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։

«Բարսելոնան» երկրորդ հաղթանակը տարավ եւ առաջատարն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում