23:43  ,  27 օգոստոսի, 2026

Ֆուտզալի ՉԼ․ «Յունիսպորտի» երկրորդ հաղթանակը Երեւանում

Երեւանում անցկացվող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի E խմբի մրցաշարում  Հայաստանի չեմպիոն «Յունիսպորտը» տարավ երկրորդ հաղթանակը։

Երեւանյան թիմը 14։1 հաշվով հաղթեց իսլանդական «Ռեյկյավիկին»։ 

Երևանյան ակումբի կազմում հեթ-տրիքի հեղինակ դարձավ Ռենատո Ռամբան։ Դուբլերով աչքի ընկան Գարեգին Մաշումյանն ու Համլետ Մանուկյանը։ Մեկական անգամ աչքի ընկան Միհրան Դերմենջյանը, Ռաֆիկ Մելիքյանը, Պուտրուս Վասիլևը, Նարեկ Գալստայնը, Արթուր Մելքոնյանն ու Սարգիս Մարգարյանը։

Սեփական դարպասն էլ գրավեց հյուրերից Ռոնալդ Օլգունը։

Առաջին տուրում «Յունիսպորտը» 5:1 հաշվով հաղթել էր էստոնական «Տալինին»։

Վերջին տուրում «Յունիսպորտը» կմրցի գերմանական «Վայլիմդորֆի» հետ, որը նույնպես երկու հաղթանակ ունի։ Հիմնական փուլ դուրս կգա խմբում առաջին տեղը գրաված թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում