Լոնդոնի «Տոտենհեմը» համաձայնության է հասել Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ եգիպտացի հրձակվող Օմար Մարմուշի տեղափոխության վերաբերյալ։ Կողմերը կկնքեն մեկ տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է BBC-ն։
Հաջորդ ամռանը «Տոտենհեմը» հնարավորություն կունենա 70 միլիոն եվրոյով ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։
Մարմուշը 2025թ․ հունվարին է գերմանական «Այնտրախտից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի կազմում մասնակցել է 62 հանդիպման, խփել է 16 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Մարմուշի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։
Transfermarkt-ը Մարմուշի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի