19:18  ,  24 օգոստոսի, 2026

ԱԱ-1986-ում Մարադոնայի «Աստծո ձեռքով» խփած գոլի գնդակը վաճառվել է 3,4 միլիոն դոլարով

Գնդակը, որոը 1986թ. աշխարհի առաջնության ժամանակ լեգենդար արգենտինացի հարձակվող Դիեգո Մարադոնան ձեռքով  գոլ էր խփել Անգլիայի հավաքականին, աճուրդում վաճառվել է 2,5 միլիոն ֆունտ ստերլինգով (3,4 միլիոն դոլար), հաղորդում է BBC-ն։

Մարադոնան ձախ բռնցքով էր շեղել գնդակի ուղղությունը՝ քառորդ եզրափակիչի հանդիպման 51-րդ րոպեին գրավելով անգլիացիների դարպասը։ Արգենտինան հաղթել էր 2։1 հաշվով։ Հանդիպումից հետո Մարադոնան հայտարարել էր, որ «Աստո ձեռքով» է խփել գոլը։

Այդ հանդիպման թունիսցի մրցավար Ալի Բին Նասերը ստացել էր գնդակը, որը 2022 թվականին վաճառել էր 2,34 միլիոն դոլարով։ 2023 թվականին հատուկ փորձաքննությունով հաստատվել էր, որ այդ հանդիպման ժամանակ օգտագործվել է միայն այդ գնդակը։ Նոր սեփականատերը 2023 թվականին փորձել էր վաճառել գնդակը, սակայն սահմանված գինը ոչ ոք չէր առաջարկել եւ աճուրդն ապարդյուն էր անցել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English