Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է լուրերը, թե Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» փորձելու է ձեռք բերել «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին։
«Լաուտարոն մեր ավագն է, նա ներկայացնում է «Ինտերի» ընթացիկ պատմությունը։ Կարող եմ վստահեցնել, որ բացարձակապես չկան պայմաններ, որոնք կենթադրեին նրա հեռանալը։ Մենք չենք ցանկանում ոչ մի դեպքում հրաժարվել Լաուտարոյից։ Այդ մասին նույնիսկ խոսել պետք չէ»,- Մարոտայի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
Լաուտարո Մարտինեսն «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականից։
Այս ընթացքում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 377 հանդիպման, խփել է 175 գոլ, կատարել է 56 գոլային փոխանցման։ Նրա պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։ Transfermarkt-ը Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:23 , 9 սեպտեմբերի
14:18 , 9 սեպտեմբերի
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի