19:54  ,  23 օգոստոսի, 2026

«Նոան» պարտության մատնեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության չորրորդ տուրում փոխչեմպիոն «Նոան» մրցակցի խաղադաշտում 1:0 հաշվով պարտության մատնեց ԲԿՄԱ-ին։

73-րդ րոպեին աչքի ընկավ 19-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը։

81-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ չիրացրեց «Նոայի» 22-ամյա սերբ հարձակվող Մարկո Լազետիչը։

«Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը նշեց ուրուգվացի Պաբլո Գարսիան, որը փոխարինել է խորվաթ Սանդրո Պերկովիչին։

«Նոան» 4 հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը, ԲԿՄԱ-ն ունի 1 միավոր եւ 10-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news