01:27  ,  23 օգոստոսի, 2026

Մադրիդի «Ռեալը» հաղթեց Բարսելոնայում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի խաղում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» Բարսելոնայում հյուրընկալվեց «Էսպանյոլին» եւ հաղթեց 2:1 հաշվով:

9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արքայական թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

30-րդ րոպեին պատասխան գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Ալեքս Կալատրավան։

90-րդ րոպեին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց իսպանացի հարձակվող Կառլոս Էսպին։

«Էսպանյոլը» 2 խաղից հետո 3 միավորով երրորդն է։ «Ռեալն» անցկացրեց առաջին հանդիպումը եւ 3 միավորով 5-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում