Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Ավետիսյանը հավասարը չունեցավ օղակների վարժությունում եւ մարզական կարիերայում առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Եզրափակիչում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14.400 միավոր: Հայ մարմնամարզիկն առաջինը մասնակցեց եւ վաստակեց 14.400 միավոր:
Արթուր Ավետիսյանն առաջին անգամ է նվաճում ոսկե մեդալ մեծահասակների Եվրոպայի առաջնություններում:
Այս վարժությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Վահագն Դավթյանը վաստակեց 14.000 միավոր եւ 5-րդն է:
Որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը վաստակել էր 14,33 միավոր, Վահագն Դավթյանը՝ 14, 116 միավոր։
Արթուր Ավետիսյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով եւ նրա պատվին Զագրեբի մարզադահլիճում հնչեց Հայաստանի հիմնը:
Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը 14.400 միավորով նվաճեց ռուսաստանցի Իլյա Զաիկան, բրոնզե մեդալակիր դարձավ Հունաստանը ներկայացնող Էլեֆտերիոս Պետրունիասը 14.366 միավորով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի