22:39 21 օգոստոսի, 2026Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Ավետիսյանը հավասարը չունեցավ օղակների վարժությունում եւ մարզական կարիերայում առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Եզրափակիչում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14.400 միավոր: Հայ մարմնամարզիկն առաջինը մասնակցեց եւ վաստակեց 14.400 միավոր:
Արթուր Ավետիսյանն առաջին անգամ է նվաճում ոսկե մեդալ մեծահասակների Եվրոպայի առաջնություններում:
Այս վարժությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Վահագն Դավթյանը վաստակեց 14.000 միավոր եւ 5-րդն է:
Որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը վաստակել էր 14,33 միավոր, Վահագն Դավթյանը՝ 14, 116 միավոր։
Արթուր Ավետիսյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով եւ նրա պատվին Զագրեբի մարզադահլիճում հնչեց Հայաստանի հիմնը:
Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը 14.400 միավորով նվաճեց ռուսաստանցի Իլյա Զաիկան, բրոնզե մեդալակիր դարձավ Հունաստանը ներկայացնող Էլեֆտերիոս Պետրունիասը 14.366 միավորով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.