20:07  ,  21 օգոստոսի, 2026

Արման Ծառուկյան․ Կձգտեմ աշխատանքս կատարել արագ եւ հեշտ, քանի որ հայրս հիմա տանն է

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում (77 կգ)  UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) ցանկանում է դասակարգման 7-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ մենամարտն UFC 331 մրցաշարում ավարտել ժամանակից շուտ։ Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ)։

«Ինձ պետք չէ 25 րոպե։ Ես դուրս կգամ եւ կձգտեմ աշխատանքս կատարել արագ եւ հեշտ, քանի որ հայրս հիմա տանն է, եւ ես չեմ ցանկանում, որ նա նյարդայնանա երկար մենամարտի պատճառով։ Ցանկանում եմ ամեն ինչ ավարտել ինչքան հնարավոր է արագ»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է Bloody Elbow-ն։

29-ամյա Արման Ծառուկյանը MMA-ում ունի 23 հաղթանակ եւ 3 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print