22:23  ,  20 օգոստոսի, 2026

Պաբլո Գարսիան` «Նոայի» գլխավոր մարզիչ

Ուրուգվայցի փորձառու մասնագետ Պաբլո Գարսիան պայմանագիր է ստորագրել Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

49-ամյա Պաբլո Գարսիան մարզչական կարիերան սկսել է հունական ՊԱՕԿ-ի համակարգում՝ լինելով երիտասարդական և հիմնական թիմի գլխավոր մարզիչ։

3 մրցաշրջան անընդմեջ նրա գլխավորությամբ ՊԱՕԿ-ի երիտասարդական թիմը հռչակվել է Հունաստանի Մ-19 տարեկանների առաջնության հաղթող։ ՊԱՕԿ-ի գլխավոր թիմի ղեկին 2020/21 մրցաշրջանում ակումբը դարձել է Հունաստանի գավաթակիր։

Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաև հունական «Պանսերաիկոս», «Ատրոմիտոս» և կիպրական ԱՊՕԷԼ ակումբներում։

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Պաբլո Գարսիան հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», իտալական «Միլանում», իսպանական «Օսասունայում», «Սելտայում», նաև Ուրուգվայի ազգային հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news