15:46  ,  19 օգոստոսի, 2026

Titled Tuesday. 14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը սենսացիոն հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող, աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Հայ շախմատիստը Կարլսենին հաղթել է օգոստոսի 18-ին կայացած Titled Tuesday առցանց մրցաշարում։

«Titled Tuesday»-ը Chess.com-ի ամենահայտնի առցանց արագ շախմատի մրցաշարերից է, որին մասնակցում են ՖԻԴԵ-ի կոչում ունեցող շախմատիստները։ Մրցաշարն անցկացվում է շվեյցարական համակարգով՝ 11 տուրով։

Մրցաշարին մասնակցել է 464 շախմատիստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում