14:01  ,  25 դեկտեմբերի, 2012

Արսեն Ջուլֆալակյան. Մի քիչ պակասեց իդեալական տարի լինելու համար

Ինձ համար այս տարին գերազանց տարի էր: Յուրաքանչյուր մարզիկի համար մեծ պատիվ է իր երկրի լավագույն մարզիկ ճանաչվելը: Այդ մասին դեկտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ով Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի (ՀՄԼՖ) անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել է 2012 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ

«Շնորհակալություն նման պարգեւի համար: Յուրաքանչյուր մարզիկի համար մեծ պատիվ է իր երկրի լավագույն մարզիկ ճանաչվելը: Այսօր զուգադիպեց նաեւ ՀՄԼՖ-ի արդյունքներին: Դրանում ես շնորհակալ եմ իմ ընտանիքին եւ իմ մարզիչին: Սա մի մեծ աշխատանքի ու մի մեծ թիմի արդյունք էր:

Ինձ համար այս տարին գերազանց տարի էր: Մի քիչ պակասեց իդեալական լինելու համար: Դա Օլիմպիական ոսկե մեդալն էր: Մի քիչ տեղ ունեինք աշխատելու: Գերազանց տարի էր նաեւ անձնական կյանքումս՝ ամուսնացա, ինչը շատ կարեւոր էր: Այս տարին կարող եմ համարել նաեւ գերազանց տարի լավագույն մարզիկ ճանաչվելու համար:

Ես ՀՄԼՖ-ի տարվա լավագույն մարզիկի կոչմանը արժանանալու համար տարիներ եմ հաղթահարել, քանի որ ամեն տարի մեկ տեղով առաջ էի գնում եւ այս տարի դարձա լավագույն մարզիկ։

Իմ գլխավոր նպատակն է հաջորդ տարի դառնալ աշխարհի առաջնության չեմպիոն: Սա իմ գերնպատակն է հաջորդ տարի: Բոլոր մեդալներն ունեմ, միայն չունեմ աշխարհի առաջնության ոսկե մեդալը եւ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը»,- նշեց Արսեն Ջուլֆալակյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում