14:01 25 դեկտեմբերի, 2012Ինձ համար այս տարին գերազանց տարի էր: Յուրաքանչյուր մարզիկի համար մեծ պատիվ է իր երկրի լավագույն մարզիկ ճանաչվելը: Այդ մասին դեկտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ով Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի (ՀՄԼՖ) անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել է 2012 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ:
«Շնորհակալություն նման պարգեւի համար: Յուրաքանչյուր մարզիկի համար մեծ պատիվ է իր երկրի լավագույն մարզիկ ճանաչվելը: Այսօր զուգադիպեց նաեւ ՀՄԼՖ-ի արդյունքներին: Դրանում ես շնորհակալ եմ իմ ընտանիքին եւ իմ մարզիչին: Սա մի մեծ աշխատանքի ու մի մեծ թիմի արդյունք էր:
Ինձ համար այս տարին գերազանց տարի էր: Մի քիչ պակասեց իդեալական լինելու համար: Դա Օլիմպիական ոսկե մեդալն էր: Մի քիչ տեղ ունեինք աշխատելու: Գերազանց տարի էր նաեւ անձնական կյանքումս՝ ամուսնացա, ինչը շատ կարեւոր էր: Այս տարին կարող եմ համարել նաեւ գերազանց տարի լավագույն մարզիկ ճանաչվելու համար:
Ես ՀՄԼՖ-ի տարվա լավագույն մարզիկի կոչմանը արժանանալու համար տարիներ եմ հաղթահարել, քանի որ ամեն տարի մեկ տեղով առաջ էի գնում եւ այս տարի դարձա լավագույն մարզիկ։
Իմ գլխավոր նպատակն է հաջորդ տարի դառնալ աշխարհի առաջնության չեմպիոն: Սա իմ գերնպատակն է հաջորդ տարի: Բոլոր մեդալներն ունեմ, միայն չունեմ աշխարհի առաջնության ոսկե մեդալը եւ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը»,- նշեց Արսեն Ջուլֆալակյանը:
Պատրաստեց Լուսինե Շահբազյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.