21:56  ,  17 օգոստոսի, 2026

«Նոան» պարտության մատնեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության երրորդ տուրի խաղում փոխչեմպիոն «Նոան» ընդունեց «Ալաշկերտին» եւ հաղթեց 1:0 հաշվով։

Միակ գոլը 59-րդ րոպեին խփեց 22-ամյա սերբ հարձակվող Մարկո Լազետիչը։

«Նոան» 9 միավորով հավասարվեց չեմպիոն «Արարատ-Արմենիային» եւ առաջինն է։ «Ալաշկերտն» ունի 6 միավոր եւ երրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News