Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իտալացի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է չեմպիոն «Արսենալից» կրած 0:3 հաշվով պարտությունն Անգլիայի սուպերգավաթի խաղում։
«Առաջին րոպեին բաց թողած գոլն ազդեց խաղի ընթացքի վրա։ Դրանից հետո մեր արձագանքը բավական լավն էր՝ այլեւս ոչինչ թույլ չէինք տալիս մրցակցին մեր դարպասի մոտ եւ ստեղծեցինք 3-4 պահ, որպեսզի հավասարեցնենք հաշիվը, բայց չստացվեց։ Մենք բաց թողեցինք երկրորդ գոլը, եւ իրավիճակն ավելի բարդացավ։
Արդեն հաջորդ կիրակի մեկնարկում ենք Պրեմիեր լիգայում։ Հիմա պետք է կենտրոնանալ դրա վրա։ Մրցաշրջանը նոր է սկսվում, դեռ շատ աշխատանք ունենք»,- Մարեսկայի խոսքը մեջբերում է BBC-ն։
Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 23-ին կընդունի «Բորնմուտին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:18 , 9 սեպտեմբերի
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի