Հայ շախմատիստները առաջատարներ են Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների անհատական առաջնությունում:
Պատանիների առաջնությունում 6 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը, որն ունի 5.5 միավոր:
Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը 5 միավորով երկրորդ տեղում է:
Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունի 4.5 միավոր, ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը՝ 4-ական միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:
Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Պոլինա Կոբակը և Նվարդ Հայրապետյանը ունեն 4-ական միավոր:
Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:03 , 10 սեպտեմբերի
11:37 , 10 սեպտեմբերի 
11:02 , 10 սեպտեմբերի
10:30 , 10 սեպտեմբերի
10:09 , 10 սեպտեմբերի 
09:54 , 10 սեպտեմբերի
09:07 , 10 սեպտեմբերի
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի