Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի (կիսաեզրափակիչ) պատասխան խաղում կհյուրընկալվի Սլովենիայի չեմպիոն «Ցելիեին»։
Երեւանյան թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան հրապարակել է մեկնարկային կազմը։
«Արարատ-Արմենիա»․ Բրավիմ, Օլիվեյրա, Բուենո, Բանժակի, Գրիգորյան, Մուրադյան, Տերա, Բրունո Վիլսոն, Մալիս, Սերոբյան, Լիմա։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:15-ին։
Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հասել էր կամային հաղթանակի 2:1 հաշվով։
Այս դիմակայության հաղթողը որակավորման փլեյ-օֆֆում կհանդիպի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Միելբյու» (Շվեդիա) զույգի հաղթողի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի 
14:38 , 14 նոյեմբերի 
12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի