20:55  ,  10 օգոստոսի, 2026

«Ինտերը» համաձայնության է հասել Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի հետ

Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր «Ինտերը» համաձայնության է հասել սաուդյան «Ալ Իթիհադի» եւ Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Մուսա Դիաբիի հետ անձնական պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է Sky Sport-ը։

«Ալ Իթիհադը» մերժել է 20 միլիոն եվրոյի առաջարկը։ «Ինտերը» պատրաստվում է երկրորդ առաջարկն անել։

2024 թվականին «Ալ Իթիհադը» նրա տրանսֆերի համար անգլիական «Աստոն Վիլային» վճարել էր 60 միլիոն եվրո։ Մուսա Դիաբիի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 25 միլիոն եվրո։

Սաուդյան Արաբիայի առաջնությունում Մուսա Դիաբին մասնակցել է 55 հանդիպման, խփել է 9 գոլ։

Նրա պայմանագիրն «Ալ Իթիհադի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ. հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում