Հայտնի են դարձել ֆուտբոլի Հայաստանի Սիրողական Ա լիգայի չեմպիոն «Կիլիկիայի» մրցակիցները UEFA Regions' Cup-ի որակավորման միջանկյալ փուլում։
Հայկական թիմն ընդգրկվել է առաջին խմբում, որտեղ կհանդիպի Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Զենիցա-Դոբոյին», Ուելսի հարավային տարածաշրջանի թիմին և հյուսիսմակեդոնական «Բիտոլային», հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Սեպտեմբերի 2
«Զենիցա-Դոբոյ» - «Կիլիկիա»
Սեպտեմբերի 5
Հարավային Ուելսի տարածաշրջանային թիմ - «Կիլիկիա»
Սեպտեմբրի 8
«Կիլիկիա» - «Բիտոլա»
Հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 2-ից 8-ը՝ Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաքում՝ մինի-մրցաշարի ձևաչափով։ Միջանկյալ փուլի 8 խմբի հաղթողները կստանան եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։
Հիշեցնենք, որ «Կիլիկիան» մասնակցել էր Երևանում կայացած UEFA Regions' Cup-ի որակավորման նախնական փուլին, որը հաղթել էր 100 տոկոսանոց արդյունքով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի 
14:38 , 14 նոյեմբերի 
12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի