Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան անսպասելի պարտություն կրեց Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի 1/8 եզրափակիչում։
Բելառուսի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 19-րդ ռակետ, ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի հետ, որն առավելության հասավ 7:6 (7:3), 4:6, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 29 րոպե։
Եկատերինա Ալեքսանդրովայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 9-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինան, որը 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 10-րդ ռակետ, ամերիկացի Ամանդա Անիսիմովային։
Տորոնտոյի WTA-1000 մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7,4 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի 
19:55 , 4 հոկտեմբերի 
18:06 , 4 հոկտեմբերի
17:06 , 4 հոկտեմբերի 
15:15 , 4 հոկտեմբերի 
11:38 , 4 հոկտեմբերի
09:04 , 4 հոկտեմբերի
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի