15:05  ,  7 օգոստոսի, 2026

Սպերցյան․ Վերսկսել ենք աշխատանքը եւ շարունակում ենք պատրաստվել նոր մրցաշրջանին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գրառում է կատարել իր տելեգրամյան ալիքում։

«Հիմա թիմի հետ արդեն Ջիդայում ենք։ Վերսկսել ենք աշխատանքը եւ շարունակում ենք պատրաստվել նոր մրցաշրջանին։ Վերջին կադրերը մարզումներից»,- գրել է հայ ֆուտբոլիստը՝ հրապարակելով լուսանկարներ։

Հիշեցնենք, որ Սպերցյանն այս ամռանն է ռուսական «Կրասնոդարից» տեղափոխվել «Ալ Ահլի»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։ Նա արդեն նորամուտի գոլը նշել է նոր թիմում ընկերական խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում