Այս պահին շանսերը գնահատում եմ 50/50։ Այս մասին հետխաղային ասուլիսում նշեց Շվեյցարիայի քառակի գավաթակիր «Սյոնի» գլխավոր մարզիչ, 62-ամյա ֆրանսիացի Դիդիե Տոլոն՝ մեկնաբանելով «Նոայի» հետ առաջին հանդիպումը:
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ընդունեց շվեյցարական «Սյոնին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2։
«Մեզ համար շատ դժվար հանդիպում ստացվեց, քամին, կարծես, դժոխային լիներ այսօր մեզ համար: Կարմիր քարտն ազդեց խաղի վրա, փորձեցինք լինել խաղի մեջ, բնավորություն ցույց տալ:
Բոլորս գիտենք, որ «Նոան» շատ ուժեղ է սկսում խաղի սկզբնամասը: «Նոան» բարձր պրեսինգ էր անում: Կարողացանք բնավորություն ցույց տալ, մնալ խաղի մեջ: Մրցակիցը մի քանի սխալ թույլ տվեց, օգտվեցինք այդ սխալներից, ինչն էլ օգնեց մեզ մնալ խաղի մեջ մինչեւ վերջ:
Այս պահին շանսերը գնահատում եմ 50/50: Պետք է կենտրոնանանք պատասխան խաղի վրա»,- ասաց «Սյոնի» գլխավոր մարզիչը:
Պատասխան հանդիպումը Շվեյցարիայում տեղի կունենա օգոստոսի 13-ին։
«Նոան» «Սյոնի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ որակավորման փլեյ-օֆֆում կմրցի հոլանդական «Այաքսի» եւ իռլանդական «Շելբուրնի» դիմակայության հաղթողի հետ։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:56 , 9 նոյեմբերի
01:44 , 9 նոյեմբերի 
23:46 , 8 նոյեմբերի 
22:59 , 8 նոյեմբերի
22:31 , 8 նոյեմբերի 
20:46 , 8 նոյեմբերի 
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի