22:37 6 օգոստոսի, 2026Այս պահին շանսերը գնահատում եմ 50/50։ Այս մասին հետխաղային ասուլիսում նշեց Շվեյցարիայի քառակի գավաթակիր «Սյոնի» գլխավոր մարզիչ, 62-ամյա ֆրանսիացի Դիդիե Տոլոն՝ մեկնաբանելով «Նոայի» հետ առաջին հանդիպումը:
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ընդունեց շվեյցարական «Սյոնին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2։
«Մեզ համար շատ դժվար հանդիպում ստացվեց, քամին, կարծես, դժոխային լիներ այսօր մեզ համար: Կարմիր քարտն ազդեց խաղի վրա, փորձեցինք լինել խաղի մեջ, բնավորություն ցույց տալ:
Բոլորս գիտենք, որ «Նոան» շատ ուժեղ է սկսում խաղի սկզբնամասը: «Նոան» բարձր պրեսինգ էր անում: Կարողացանք բնավորություն ցույց տալ, մնալ խաղի մեջ: Մրցակիցը մի քանի սխալ թույլ տվեց, օգտվեցինք այդ սխալներից, ինչն էլ օգնեց մեզ մնալ խաղի մեջ մինչեւ վերջ:
Այս պահին շանսերը գնահատում եմ 50/50: Պետք է կենտրոնանանք պատասխան խաղի վրա»,- ասաց «Սյոնի» գլխավոր մարզիչը:
Պատասխան հանդիպումը Շվեյցարիայում տեղի կունենա օգոստոսի 13-ին։
«Նոան» «Սյոնի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ որակավորման փլեյ-օֆֆում կմրցի հոլանդական «Այաքսի» եւ իռլանդական «Շելբուրնի» դիմակայության հաղթողի հետ։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.