Խառը մարտարվեստների (MMA) կիսամիջին քաշային կարգում UFC չեմպիոն Իսլամ Մախաչեւը խոսել է թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի (Հայաստան) եւ UFC նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հնարավոր ռեւանշի մասին։
«Ծառուկյանն ու Օլիվեյրան արժանի են ռեւանշի։ Օլիվեյրան արդեն հաղթել է Գեյջիին, իսկ Արմանը լավ հաղթանակների շարք ունի։ Հավանաբար, նա առաջինն է իր քաշում։ Դա լավ մենամարտ կլիներ, որպեսզի որոշվեր, թե ով է հետո մենամարտելու տիտղոսի համար»,- Մախաչեւի խոսքը մեջբերում է MMAJunkie-ն։
2024թ․ ապրիլին Ծառուկյանը մրցավարների ոչ միաձայն որոշմամբ՝ հաղթել է Օլիվեյրային։
Ծառուկյանը MMA-ում ունի 23 հաղթանակ եւ 3 պարտություն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի