Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի (կիսաեզրափակիչ) առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր սլովենական «Ցելիեին»։ Երեւանյան ակումբի յութուբյան ալիքը ներկայացրել է տնային հանդիպման լավագույն դրվագները։
21-րդ րոպեին հանդիպման հաշիվը 11-մետրանոցից բացել էր հյուրերի 24-ամյա սլովենացի կիսապաշտպան Սվիտ Սեշլարը։
38-րդ րոպեին 23-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը հեռվից փայլուն հարվածով գրավել էր հյուրերի դարպասը։
70-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» հաղթական գոլը խփեց 31-ամյա բրազիլացի հարձակվող Կառլոս Ֆրանսան։
Պատասխան հանդիպումը Սլովենիայում տեղի կունենա օգոստոսի 11-ին։
Այս դիմակայության հաղթողը որակավորման փլեյ-օֆֆում կհանդիպի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Միելբյու» (Շվեդիա) զույգի հաղթողի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի