Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր «Ինտերի» 37-ամյա հարձակվող Հենրիխ Մխիթարյանը խոսել է միլանյան թիմում իր դերի մասին։
«Ես ամենաավագն եմ թիմում եւ ձգտում եմ օրինակելի լինել երիտասարդ խաղացողների համար։ Փորձում եմ ամեն ինչ ճիշտ անել եւ ցույց տալ նրանց, թե ինչ կարող են սովորել։ Դա շատ կարեւոր է։ Ես պետք է օգնեմ նրան։
Ես դա անում եմ խաղադաշտում եւ դրանից դուրս, բայց արդեն նրանցից է կախված, թե ինչ կսովորեն։ Մենք մեկ թիմ ենք, մեկ ընտանիք ենք եւ պետք է միասին հասնենք նպատակներին»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է gianlucadimarzio.com-ը։
«Ինտերն» այս ամռանը երկարաձգեց պայմանագիր Մխիթարյանի հետ մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի