Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երեւանի «Ալաշկերտը» Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում հյուրընկալվեց «ՉՖՌ Կլուժին»:
Վահե Գեւորգյանի գլխավորած թիմը պարտվեց 0:3 հաշվով:
«ՉՖՌ Կլուժի» կազմում 3-րդ րոպեին աչքի ընկավ 30-ամյա խորվաթ կիսապաշտպան Կարլո Մուխարը: Նրան փոխանցում կատարեց 33-ամյա սերբ հարձակվող Ստեֆան Դրաժիչը:
12-րդ րոպեին «Ալաշկերտի» կենտրոնական պաշտպան 23-ամյա բրազիլացի պաշտպան Սեզարը վերջին հույսի խաղում խախտում թույլ տվեց, կարմիր քարտ ստացավ եւ հեռացվեց խաղադաշտից: «Ալաշկերտը» մնաց 10 խաղացողով:
45-րդ րոպեին դաշտի տերերը կրկնապատկեցին հաշիվը: 25-ամյա ռումինացի կիսապաշտպան Ալին Ֆիկա փոխանցումն արդյունավետ օգտագործեց 28-ամյա հարձակվող Կոսովոյից Մերիտոն Կորենիցան:
77-րդ րոպեին ռումինական ակումբի երրորդ գոլը փոխեց կիսապաշտպան Ալին Ֆիկան, որին փոխանցում կատարեց գերմանացի 35-ամյա պաշտպան Քրիստոֆեր Բրաունը:
«Ալաշկերտը» Երեւանում «Կլուժի» հետ խաղացել էր 1:1 հաշվով եւ 1:4 հաշվով դուրս մնաց պայքարից:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում
«ՉՖՌ Կլուժ» (Ռումինիա) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 0:3 (առաջին խաղ՝ 1:1)
-Կարլո Մուխար, 3, Մերիտոն Կորենիցա, 45, Ալին Ֆիկա, 77
Հեռացում՝ Սեզար («Ալաշկերտ»), 12
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի