00:17 31 հուլիսի, 2026Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երեւանի «Ալաշկերտը» Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում հյուրընկալվեց «ՉՖՌ Կլուժին»:
Վահե Գեւորգյանի գլխավորած թիմը պարտվեց 0:3 հաշվով:
«ՉՖՌ Կլուժի» կազմում 3-րդ րոպեին աչքի ընկավ 30-ամյա խորվաթ կիսապաշտպան Կարլո Մուխարը: Նրան փոխանցում կատարեց 33-ամյա սերբ հարձակվող Ստեֆան Դրաժիչը:
12-րդ րոպեին «Ալաշկերտի» կենտրոնական պաշտպան 23-ամյա բրազիլացի պաշտպան Սեզարը վերջին հույսի խաղում խախտում թույլ տվեց, կարմիր քարտ ստացավ եւ հեռացվեց խաղադաշտից: «Ալաշկերտը» մնաց 10 խաղացողով:
45-րդ րոպեին դաշտի տերերը կրկնապատկեցին հաշիվը: 25-ամյա ռումինացի կիսապաշտպան Ալին Ֆիկա փոխանցումն արդյունավետ օգտագործեց 28-ամյա հարձակվող Կոսովոյից Մերիտոն Կորենիցան:
77-րդ րոպեին ռումինական ակումբի երրորդ գոլը փոխեց կիսապաշտպան Ալին Ֆիկան, որին փոխանցում կատարեց գերմանացի 35-ամյա պաշտպան Քրիստոֆեր Բրաունը:
«Ալաշկերտը» Երեւանում «Կլուժի» հետ խաղացել էր 1:1 հաշվով եւ 1:4 հաշվով դուրս մնաց պայքարից:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում
«ՉՖՌ Կլուժ» (Ռումինիա) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 0:3 (առաջին խաղ՝ 1:1)
-Կարլո Մուխար, 3, Մերիտոն Կորենիցա, 45, Ալին Ֆիկա, 77
Հեռացում՝ Սեզար («Ալաշկերտ»), 12
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.